Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են


Հոգին իր սկիզբն է առնում Աստծո հոգևոր աշխարհներից: Այն բարձր է մատերիայից և ֆիզիկական աշխարհից: Մարդու գոյը սկսվում է բեղմնավորման պահին, երբ այդ հոգևոր աշխարհներից եկած հոգին միանում է սաղմի հետ: Սակայն այդ վերամիացունը նյութեղեն չէ, հոգին չի մտնում մարմնի մեջ, չի լքում այն և ֆիզիկական տարածք չի զբաղեցնում:  Հոգին չի պատկանում նյութական աշխարհին, և նրա կապը մարմնի հետ նման է լույսն արտացոլող հայելու կապին: Հայելու մեջ հայտնված լույսը չի գտնվում հայելու մեջ, այն գալիս է արտաքին աղբյուրից: Նմանապես և հոգին չի գտնվում մարմնի ներսում: Հոգու և մարմնի միջև գոյություն ունի հատուկ կապ. երկուսի միասնությունը մարդն է:


Հոգու և մարմնի միջև, որոնք միասին կազմում են մարդուն գոյություն ունի հատուկ փոխադարձ կապ: Այդ փոխադարձ կապը գործում է միայն երկրային կյանքի ընթացքում: Երբ այդ կյանքը դադարում է, հոգին ու մարմինը վերադառնում են իրենց սկզբին` մարմինը` փոշիների աշխարհ, հոգին` Աստծո հոգևոր աշխարհներ: Հոգին, որը ստեղծված է հոգևոր թագավորություններից Աստծո կերպարով ու նմանությամբ, ընդունակ է աստվածային հատկանիշներ ու երկնային հատկություններ ձեռք բերել, իր մարմնից հեռանալուց հետո շարունակում է իր հավերժական զարգացումը:


«Հիմա վերադառնանք մարդկային հոգու և մահից հետո հոգու կյանքի վերաբերյալ քո հարցին: Հիրավի գիտցիր, որ հոգին, բաժանվելով մարմնից, շարունակում է իր զարգացումը, մինչև հասնի Աստվածային ներկայությանը այնպիսի կերպարով և վիճակով, որի վրա չեն ազդի ոչ դարաշրջանների ու հարյուրամյակների շրջապտույտը և ոչ էլ այս աշխարհի փոփոխություններն ու ճակատագրերը: Եվ այն կմնա այնքան, որքան կտևի Աստծո  ագավորությունը, Նրա տիրապետությունը և իշխանությունը: Այն ի հայտ կբերի Աստծո նշանները և Նրա հատկանիշները և կհայտնի Նրա սերը և առատաձեռնությունները»: