Ապրիլի 28-ին, Կիևյան 24 հասցեում բոլոր ցանկացողներին հրավիրում ենք մեզ հետ միասին նշելու Ռիզվանի տոնը: Այն բահայի տոներից ամենասուրբն է և ամենանշանակալին: Նախքան Բաղդադից հեռանալը` Բահաուլլան տասներկու օր անցկացրեց քաղաքի արվարձանում գտնվող պարտեզում, ուր այցելուների հոսք էր եկել Նրան հրաժեշտ տալու: Այս այգում Բահաուլլան հռչակեց, որ Նա այս Օրվա Աստվածահայտնությունն է: Հարյուրամյակներ շարունակ ապրիլի 21-ից մինչև մայիսի 2-ը կնշվի որպես Ռիզվանի Տոն` Բահաուլլայի Հռչակման ու Իր աշխարհապարփակ Առաքելության տարեդարձը: