Մայիսի 23-ին հրավիրում ենք միասին նշել Բաբի հռչակումը: Կլինեն խաղեր և հյուրասիրություն:
1844 թվականի մայիսի 23-ի նախօրյակին, մի երիտասարդ մարդ Շիրազ ժամանեց` Խոստացյալին փնտրելու համար: Բաբը հանդիպեց նրան քաղաքի դարպասներից դուրս և հրավիրեց նրան Իր տուն, որպեսզի նա հանգստանա Իր երկարատև ճամփորդությունից հետո: Այնտեղ Բաբը հայտարարեց, որ Նա է Այն անձը, Ում գալստյանը մարդիկ այդքան անհամբերությամբ էին սպասում: