Որոշ հարցերի պատասխաններ

Պարսկերենից հավաքվել և թարգմանվել է Լոռա Կլիֆֆորդ Բարնիի կողմից

***
Նախաբան
Հրատարակչի նախաբանը առաջին հրատարակության մասին

ՄԱՍ I. Մարգարեների ազդեցությունը մարդկության էվոլյուցիայի գործընթացում
1. Բնությունը ենթարկվում է մեկ Համընդհանուր Օրենքին
2. Աստծո գոյության փաստերն ու ապացույցները
3. Դաստիրակի անհրաժեշտությունը
4. Աբրահամ
5. Մովսես
6. Քրիստոս
7. Մուհամմադ
8. Բաբ
9. Բահաուլլա
10. Սուրբ Գրվածքներից վերցված տրամաբանական ապացույցներ և ավանդական փաստարկներ
11. Հովհաննեսի Հայտնության տասնմեկերորդ գլխի մեկնաբանությունը
12. Եսայիա մարգարեի գրքի տասնմեկերորդ գլխի մեկնաբանությունը
13. Հովհաննեսի Հայտնության տասներկուերորդ գլխի մեկնաբանությունը
14. Նյութական և հոգևոր փուլեր
15. Իրական երջանկությունը
ՄԱՍ II. Քրիստոնեության որոշ հարցեր
16. Մտավոր հասկացություններն ու դրանց արտահայտումը բանական միջոցներով
17. Քրիստոսի ծնունդը
18. Քրիստոսի մեծությունը
19. Ճշմարիտ մկրտությունը
20. Մկրտությունը և Աստծո Օրենքի փոփոխությունը
21. Հացն ու գինին
22. Քրիստոսի հրաշքները
23. Քրիստոսի Հարությունը
24. Սուրբ Հոգու իջնումը Առաքյալների վրա
25. Սուրբ Հոգին
26. Քրիստոսի երկրորդ գալուստը և դատաստանի օրը
27. Երրորդություն
28. Քրիստոսի նախագոյությունը
29. Մեղք և քավություն
30. Ադամ և Եվա
31. Սուրբ Հոգու դեմ հայհոյանքը
32. «Կանչվածները շատ են, իսկ ընտրվածները քիչ»
33. Մարգարեների վերադարձը
34. Պետրոսը և պապությունը
35. Ազատ կամքն ու նախասահմանվածությունը
ՄԱՍ III. Աստծո Հայտնիչների հնարավորություններն ու պայմանները
36. Հոգու դրսևորման հինգ տեսակները
37. Աստծո և Աստծո Հայտնիչների միջև կապը
38. Աստծո Հայտնիչների երեք վիճակը
39. Աստվածային Հայտնիչների մարդկային և հոգևոր վիճակները
40. Աստվածային Հայտնիչների գիտելիքները
41. Տիեզերքի ցիկլեր
42. Աստվածային Հայտնիչների հնարավորություններն ու կատարելությունները
43. Մարգարեների երկու տեսակը
44.Նախատինքները, որոնցով Աստված դիմեց Մարգարեներին
45. Մեծագույն անմեղսունակությունը
ՄԱՍ IV. Մարդու ծագման, հնարավորությունների և դիրքի մասին
46. Մարդու բնույթն ու էվոլյուցիան
47. Տիեզերքը ծագումն ու մարդու էվոլյուցիան
48. Մարդու և կենդանու տարբերությունները
49. Մարդու գոյությունն ու էվոլյուցիան
50. Մարդու ծագման հոգևոր ապացույցները
51. Մարդկային հոգու և մտքի դրսևորումը
52. Հոգու դրսեւորումը մարմնում
53. Աստծո և Նրա արարչագործության միջև կապը
54. Աստծո կողմից մարդկային ոգու ծագումը
55. Հոգի, ոգի և միտք
56. Մարդու արտաքին և ներքին կարողությունները
57. Մարդկանց բնավորության տարբերությունները
58. Մարդկային ըմբռնման չափն ու սանմանափակությունը
59. Մարդու կողմից Աստծո ճանաչումը
60. Հոգու անմահությունը (I)
61. Հոգու անմահությունը (II)
62. Գոյության կատարելության անսահմանությունը և հաջորդ կյանքում հոգու առաջընթացը
63. Բոլոր իրերի առաջխաղացումն իրենց սեփական աստիճանով
64. Մարդու դիրքը և մահից հետո նրա առաջընթացը
65. Հավատն ու գործերը
66. Բանականությամբ օժտված հոգու գոյությունը մարմնի մահից հետո
67. Հավերժական կյանք և մուտքը Աստծո Արքայություն
68. Ճակատագրի երկու տեսակները
69. Աստղերի ազդեցությունը և ամբողջ արարման փոխկապվածությունը
70. Ազատ կամքն ու նրա սահմանափակումները
71. Հոգևոր բացահայտումներ
72. Բուժումն առանց բժշկության
73. Բուժումը նյութական միջոցներով
ՄԱՍ V. Հարցեր տարբեր թեմաների շուրջ
74. Բարին ու չարը
75. Երկու տեսակի տանջանք
76. Աստծո արդարությունն ու ողորմածությունը
77. Հանցագործների պատիժը
78. Գործադուլներ
79. Գոյության աշխարհի իրականությունը
80. Նախագոյությունն ու ծագումը
81. Վերամարմնավորումը
82. Գոյության միասնությունը
83. Ըմբռնման չորս եղանակը
84. Լավ գործերն ու նրանց հոգևոր նախադրյալները

Նշումներ

ՀՐԱՏԱՐԱԿՉԻ ՆԱԽԱԲԱՆԸ 1981 Թ-Ի ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Մենք կարո՞ղ ենք արդյոք ճանաչել Աստծուն: Կարող է արդյոք կրոնական ուսմունքը լինել հավասար գիտական իմացությանը: Ի՞նչ է նշանակում մարդ լինելը: Ահա այն հարցերը, որոնք նախկինում պատկանում էին բացառապես փիլիսոփայության ու աստվածաբանության ոլորտին: Այժմ այդպես չէ: Մեր ժամանակներում այս հարցերը հետաքրքրում են մարդկանց լայն զանգվածներին: Մեր աղքատացած ու փակուղային իրավիճակում գտնվող քաղաքակրթությունը, կտրվելով հարյուրամյակներ շարունակ դրա հիմքում ընկած հավատքից և արժեքներից, կանգնած է անդունդի եզրին, որի անունն է ինքնաոչնչացում: Մենք՝ այս քաղաքակրթության մարդիկս, կորցրել ենք կյանքի նպատակն ու իմաստը, այն ամենը, ինչը բնական էր մեր նախնիների համար: Այսօր, կյանքի արժեհամակարգի վերաբերյալ հարցերը պարտադիր պատասխաններ են պահանջում: <<Որոշ հարցերի պատասխաններ>> գրքում բնական, հակիրճ և տրամաբանորեն մեկնաբանվում է ոչ միայն Աստծո և գիտության ու կրոնի փոխհարաբերությունների մասին հարցեր, այլև այլ հարցերի լայն շրջանակ, որոնք անկասկած հետաքրքրություն են ներկայացնում ոչ միայն կրոնական ճշմարտություն փնտրող հոգու , այլև պրպտուն գիտական մտքի համար: Պատասխանները գալիս է Աբդուլ-Բահայից, Մարգարեի որդուց, Բահայի հավատքի հիմնադրից: Նոր և անկախ համաշխարհային կրոնից, որը հետևորդներ ունի գրեթե ամեն երկրում: Պատասխանները հավաքվել են Աբդուլ-Բահայի ՝ 1904, 1905 և 1906 թվականներին անցկացրած բազում սեղանազրույցների ընթացքում: Գրքի հինգ բաժիններից յուրաքանչյուրում Աբդուլ- Բահան բացատրում է տարբեր բնույթի հարցեր ՝ մետաֆիզիկայից մինչև կենցաղային: Մի կողմից, նա խորանում է փիլիսոփայության ջունգլիներում՝ քննարկելով այնպիսի առարկաներ, ինչպիսիք են անմահությունը, նախասահմանումը, կամքի ազատությունը, վերամարմնավորման սխալ ուսմունքը՝ միաժամանակ միստիկի ինտուիցիան համադրելով պրակտիկի ողջամտության հետ: Մյուս կողմից, նա խոսում է այնպիսի հարցերի մասին, որոնք վերաբերում են մարդկային հասարակության կառուցվածքին, օրինակ, գործադուլների հետ խնդիրները, հանցագործների նկատմամբ վերաբերմունքը, կապիտալի և աշխատանքի միջև ճիշտ հարաբերությունները, և իր ներկայացման մեջ այս բոլոր աշխարհիկ խնդիրները ձեռք են բերում հոգևոր նշանակություն:

<<Որոշ հարցերի պատասխաններ>> գրքի առաջին բաժնում Աբդուլ-Բահան օգտագործում է ինչպես տրամաբանական, այնպես էլ ավանդական ապացույցներ հաստատելու համար Աստծո գոյությունը և Աստվածային Ուղղորդիչների կամ Աստծո Հայտնիչների անհրաժեշտությունը: Նա մի քանի զրույցներ է նվիրում այդ Աստծո Հայտնիչներից մի քանիսի կենսագրությանն ու դրսևորմանը, ներառյալ Աբրահամին, Մովսեսին, Քրիստոսին, Մուհամմադին, Բաբին և Բահաուլլային, Նրանցից յուրաքանչյուրին դիտարկելով որպես հաջորդող օղակ ՝ Աստծո կողմից մարդկության դաստիարակությունն իրականացնող ծրագրում: Այս կերպ, Նա Նորովի է լուսավորում կրոնի պատմությունն ու անձամբ կրոնի բնությունը:

Աբդուլ-Բահան վերադառնում է Աստծո Հայտնիչների թեմային գրքի երրորդ բաժնում, որտեղ Նա ավելի մանրամասն է բացատրում Աստծո ավետաբեր ծառայելու համար ընտրված բացառիկ Էակների բնույթը, դիրքը և կարողությունները

<<Որոշ հարցերի պատասխաններ>> -ի երկրորդ բաժնում Աբդուլ-Բահան խոսում է բահայի ուսմունքի տեսանկյունից քրիստոնեության մի շարք խառնաշփոթ հարցերի մասին: Նա հատուկ ուշադրություն է դարձնում <<վերադարձի>>, կամ Քրիստոսի Երկրորդ Գալուստի թեմային: Նա քննարկում է նաև Քրիստոսի ծնունդը, Հարությունը, Մկրտությունը, հաղորդության խորհուրդը, Քրիստոսի հրաշքներն ու Երրորդությունը՝ տալով այնպիսի մեկնաբանություններ, որոնք անկասկած զարմանալիորեն թարմ և ուսուցողական կլինեն ավանդական քրիստոնեական վարդապետության ոգով դաստիարակված ընթերցողների համար:

Գրքի չորրորդ բաժնում Աբդուլ-Բահան դիտարկում է մարդու ծագումը, հնարավորություններն ու դիրքը: Բահայիների պնդումն այն մասին, որ իր հիմքում գիտությունն ու կրոնը լիովին և ներդաշնակորեն համահունչ են, վառ կերպով երևում է մարդու՝որպես տեսակի ծագման և զարգացման մասին նրա բացատրության մեջ: Հինգերորդ, վերջին բաժինը նվիրված է տարբեր բնույթի հարցերին, ներառյալ մարդկային գիտելիքների հիմքերի և պանթեիզմի վերաբերյալ հարցերը

<<Որոշ հարցերի պատասխաններ>> գիրքը իր ոճով և ձևով նման չէ Աբդուլ-Բահայի մյուս գործերին: Նրա երեք բաժնից բաղկացած <<Կամք և կտակ>> գրքում հաստատվում են բահայի հավատքի վարչական հաստատությունների լիազորությունները և ապահովում են բահայի կառավարման համակարգի ամբողջականությունն ու միասնությունը: <<Աստվածային քաղաքակրթության գաղտնիքը>> իրենից ներկայացնում է ժամանակակից քաղաքակրթության ընդհանուր վիճակի մասին տրակտատ : <<Ճամփորդի պատմությունը>> տալիս է բաբիի և բահայի հավատքի վաղ պատմության մասին ժամանակագրություն:

"Ուղղահավատի տարեգրությունը" պարունակում է Աբդուլ-Բահայի հիշողությունները յոթանասունինը բահայինների մասին,ովքեր առաջիններից էին, ում միավորել էր Բահաուլլայի հանդեպ սերը: Եվ միայն <<Որոշ հարցերի պատասխաններ>> գրքում, որը ստացվել էր Նրա մասնակցած սեղանազրույցների արդյունքում, ընթերցողին առաջարկվում են շարադրանքներ տարբեր թեմաների վերաբերյալ, որոնցից յուրաքանչյուրը կարող է կարդացվել և առանձին, որպես ուսումնասիրության և վերլուծության առանձին թեմա, և որպես մի շարք զրույցների արդյունքում ստեղծված ամբողջի մի մաս: Զրույցների մեծ մասը կարճատև է: Բոլորի մեջ ներկա է զրույցին բնորոշ առանձնահատկություններ: Բոլորն օգտագործում են հստակ, կոնկրետ օրինակներ `բարդ խնդիրները պարզաբանելու համար: Զրույցների լրջությունը մեղմացվում է հումորով: Յուրաքանչյուր նոր թեմայի շրջադարձի հետ միասին թե՛ հիմնական դրույթները և թե՛ Բահայի ուսմունքի նրբությունները մեկնաբանվում են <<փայլուն պարզությամբ>>,<<համոզմունքով>> և <<ուժով>>: