Ըստ բահայիների՝ համաշխարհային բոլոր կրոնները ծագում են մեկ աղբյուրից և դրանք իրենց էությամբ Աստծո կողմից բացահայտված միևնույն գրքի գլուխներն են։ Բահայիները հավատում են Աստծո և կրոնի մասնությանը, մարդկության միասնությանն ու բոլոր նախապաշարմունքներից ազատվելու կարևորությանը, հոգևոր հատկանիշների զարգացմանը, կանանց և տղամարդկանց իրավահավասարությանը, կրոնի և գիտության ներդաշնակությանը, մարդկային բոլոր ոլորտներում արդարության ձգտման անհրաժեշտությանն ու կրթության կարևորությանը։