13-րդ միջազգային համագումարում 176 երկրի ներկայացուցիչներ հավաքվել էին հոգևոր էներգիայով լի հանդիպմանը, ակնածանքի մթնոլորտում քվեարկելու Արդարության Համաշխարհային Տան ընտրություններում: Համագումարին մասկանկցել են նաև Հայաստանի բահայի համայնքի Ազգային հոգևոր ժողովի անդամները։ Հայաստանի ներկայացուցիչները մասնակցել են Միջազգային ասամբլեայում անցկացված խորհրդակցություններին, ինչպես նաև հանդիպել և իրենց փորձը կիսել այլ երկրների բազմաթիվ ներկայացուցիչների հետ