Բահայի համայնքը կազմակերպում է ամառային դպրոց երիտասարդների համար: Դասերը կանցկացվեն Աղվերանում՝ մայիսի 29-30: Կլինեն հասարակությանը ծառայելու հմտությունների զարգացման թեմայով քննարկումներ և Բահայի հավատքի սկզբունքների ուսումնասիրություն: Մասնակիցները կծանոթանան համայնքի ջանքերին ու նպատակներին, կքննարկենք, թե ինչպե՞ս հարևանությամբ ապրող երեխաների համար կազմակերպել մանկական դասարաններ՝ հոգևոր արժեքները զարգացնելու նպատակով: Կլինի երեկոյան ծրագիր, ինչպես նաև զբոսանք դեպի Աղվերանի տեսարժան վայրեր: