Ապրիլի 21-ին, Կիևյան 24 հասցեում սիրով հրավիրում ենք ձեզ միասին տոնելու Ռիզվանի տոնը: Ռիզվանը բահայի տոներից ամենասուրբն է և ամենանշանակալին: Նախքան Բաղդադից հեռանալը` Բահաուլլան տասներկու օր անցկացրեց քաղաքի արվարձանում գտնվող պարտեզում, ուր այցելուների հոսք էր եկել Նրան հրաժեշտ տալու: Այս այգում Բահաուլլան հռչակեց, որ Նա այս դարաշրջանի Աստծո Հայտնիչն է: Հարյուրամյակներ շարունակ ապրիլի 21-ից մինչև մայիսի 2-ը կնշվի որպես Ռիզվանի Տոն` Բահաուլլայի Հռչակման ու Իր աշխարհապարփակ Առաքելության տարեդարձը: