Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Բարի գալուստ www.bahai.am՝ (այսհուհետ՝ «Կայք» կամ «Մենք») Բահայի Հավատքի հետևորդների պաշտոնական ինտերնետային կայք։

Մենք Բահայի համայքի անդամներ ենք, ովքեր ցանկանում են խորացնել իրենց գիտելիքները Բահայի հավատքի ուսմունքների վերաբերյալ, ինչպես նաև կիրառել դրանք ժամանակակից կյանքում։

Շնորհակալություն ենք հայտնում և գնահատում ենք Ձեր հետաքրքրվածությունը։ Սույն Կայքում Դուք հնարավորություն ունեք ծանոթանալ Բահայի հավատքի ուսմունքներին, կարդալ կրթական և գիտական հոդվածներ, ինչպես նաև տեղյակ լինել Բահայի համայնքի կողմից կազմակերպող իրադարձություններին։

Խնդրում ենք ժամանակ տրամադրել և ուշադիր կարդալ ներքոշարադրյալ Օգտագործման Համաձայնագիրը (այսուհետ՝ «Համաձայնագիր»)։

Կայք մուտք գործելով, այնտեղ առկա նյութերը դիտելով կամ Կայքն այլ կերպ օգտագործելով Դուք՝ որպես օգտատեր (այսուհետ՝ «Դուք», «Ձեր») հավաստում եք, որ ծանոթացել և ընդունել եք Համաձայնագիրը և տեղյակ եք, որ Համաձայնագիրն ունի Ձեր և Կայքի միջև Կայքի օգտագործման կապակցությամբ կնքվող պայմանագրի իրավաբանական ուժ: Համաձայնագրին համաձայն չլինելու դեպքում խնդրում ենք դադարեցնել Կայքի օգտագործումը։

Սույն Համաձայնագիրը կարող է թարմացվել կամ փոփոխության ենթարկվել Կայքի  կողմից՝ իր բացառիկ հայեցողությամբ:

Կայքում տեղադրված հոդվածներում, երաժշտական ստեղծագործութուններում կամ այլ նյութերում արտահայտված տեսակետներն արտացոլում են մեր անհատական պատկերացումները և երբեմն կարող են չհապատասխանել Բահայի Հավատքի Սուրբ Գրվածնքներում առկա կոնցեպտուալ հասկացություններին կամ Բահայի միջազգային համայնքի հայտարարություններին։ 

Սույն Համաձայնագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։ Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

 

2. ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դուք ընդունում և համաձայն եք, որ Կայքում տեղադրված օբյեկտները այդ թվում, սակայն չսահմանափակվելով` դիզայնի տարրերը, տեքստերը, հոդվածները, նկարազարդումները, պատկերները, նկարները, լուսանկարները, տեսահոլովակները, երաժշտական ստեղծագործությունները, ծրագրերը, ծրագրային կոդերը, սկրիպտները, և այլն (այսուհետ՝ «Բովանդակություն») պաշտպանված են ՀՀ մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության մասին օրենսդրությամբ։ 

Կայքի մտավոր սեփականության իրավունքի բոլոր օբյեկտները պատկանում են բացառապես «Բահայի հավատքի հետևորդների համայնք» կրոնական կազմակերպությանը («Իրավատեր») և ամբողջությամբ թույլատրված են «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքով և հեղինակային իրավունքների մասին միջազգային բոլոր իրավանորմերով: 

Բացառությամբ Ձեր իսկ կողմից կատարված հրապարակումների կամ առանց հստակ թույլտվության, Դուք իրավունք չունեք Կայքում պարունակվող Բովանդակությունը ամբողջությամբ կամ դրա էական մասերը վերարտադրել, լրամշակել, հրապարակել, մուտքագրել, ցուցադրել, փոփոխել, ածանցել, փոխանցել առանց Իրավատիրոջ թույտվության։

Կայքում պարունակվող Բովանդակության արտոնված կիրառման ժամանակ օգտագործումը պետք է ուղեկցվի հետևյալ ծանուցմամբ՝ «Հեղինակային իրավունք © Բահայի հայկական համայնք», ինչպես նաև անհրաժեշտության դեպքում հղում համապատասխան աղբյուրին: 

Այս Կայքում երրորդ կողմերի որևէ անունների, ապրանքանիշերի, արտադրանքների և ծառայությունների ցուցակը կամ այլ կայքերին հղումները կամ տեղեկատվությունը տրամադրվում են միայն Բովանդակությունը լրացնելու կամ Ձեր հարմարավետության համար և ոչ մի դեպքում չեն պարունակում կամ ենթադրում Կայքի կողմից երրորդ կողմի, տեղեկատվության, արտադրանքի կամ ծառայության ընդունում, հովանավորչություն կամ առաջարկություն: Կայքը պատասխանատվություն չի կրում այլ կայքերի բովանդակության համար և չի հաստատում այդպիսի կայքերում տեղադրված նյութերի բովանդակությունը կամ դրանց ճշմարտացիությունը: 

Կայքը իրավազոր է իր հայեցողությամբ փոփոխել կամ ջնջել Կայքում հայտնվող ցանկացած փաստաթղթեր, տեղեկություններ կամ այլ բովանդակություն:

Կոմերցիոն նպատակներով օգտագործման դեպքում Իրավատիրոջ համաձայնությունը պարտադիր է, հետևաբար խնդրում ենք կապվել մեզ հետ հետևյալ հղումով։

 

3. ԿԱՅՔԻՑ ՕԳՏՎԵԼԸ

Դուք իրավունք ունեք Կայքն օգտագործել միայն տեղեկատվական, մտավոր և հոգևոր զարգացման, ոչ-առևտրային և անձնական օգտագործման այլ նպատակներով։

Դուք իրավունք չունեք՝ 

  • Կայքում առկա տվյալնեը պատճենահանել, վերացուցադրել, փոփոխել, հրապարակել կամ ներբեռնել,

  • Կայքից օգտվելիս խախտել այլ անձանց իրավունքներն ու շահերը, կամ կատարել որևէ գործողություն, որը կարող է դժվարեցնել կամ անհնարին դարձնել այլ օգտատերերի կողմից Կայքից օգտվելը: 

  • Կայքից օգտվելիս չտարածել անօրինական, վիրավորական, զրպարտող կամ անթույլատրելի այլ նյութեր և տեղեկություններ: 

  • Չկիրառել որևէ սարք կամ ծրագրային ապահովում, որը խոչընդոտում է Կայքի բնականոն աշխատանքին: 

  • Բացառել որևէ սարքի, ավտոմատ ծրագրային ապահովման կամ գործընթացի (spiders, robots, etc.) կիրառումը, որն ուղղված է Կայքի կամ դրա առանձին մասերի փոփոխություններին հետևելուն կամ պատճենահանելուն: 

  • Չփորձել մուտք գործել կամ այլ կերպ չարտոնված մուտքի հնարավորություն ստանալ Կայքի այն բաժիններ, որտեղ Ձեր մուտքի հնարավորությունը սահմանափակված կամ արգելված է: 

  • Կատարել այլ գործողություն, որը խախտում է Կայքում հրապարակված նյութերի հետ կապված մտավոր սեփականության իրավունքները, կամ Կայքի բնականոն աշխատանքը։

 

4. ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք գերակայություն են համարում անձնական տվյալների գաղտնիության պահպանումն ու պաշտպանությունը։ Սույն գաղտնիության քաղաքականությունում նկարագրված են Ձեր տվյալների գաղտնիության պաշտպանության նպատակով ձեռնարկվող միջոցառումները: 

Կայքից օգտվող անձնանց անձնական տվյալների մշակման համար իրավական հիմք են հանդիսանում՝

  • «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (թիվ ՀՕ-49-Ն, ընդունված՝ 2015թ․ մայիսի 18-ին),

  • Օգտատիրոջ կողմից սույն Համաձայնագրով սահմանված կարգով տրված անձնական տվյալների մշակման համաձայնությունը։ 

Կայքից օգտվող անձանց անձնական տվյալների մշակումը կատարվում է հետևյալ նպատակներով՝

  • Կայքի աշխատանքների առնչությամբ կապ հաստատելու օգտատերերի հետ նրանց կողմից ուղղված հաղորդագրություններին պատասխանելու նպատակով,

  • Բահայի համայնքի կողմից կազմակերպվող իրադարձություններին հրավերներ ուղարկելու նպատակով, եթե օգտատերը թողել է իր անձնական տվյալները Կայքի նորություններին բաժանորդագրման միջոցով,

  • Կայքի աշխատանքները կառավարելու և բարելավելու նպատակով,

  • Կայքի օգտագործման հնարավորությունները զարգացնելու և բարելավելու նպատակով,

  • Կայքի աշխատանքի ընթացքում ի հայտ եկող թերությունները հայտնաբերելու և կանխելու նպատակով,

  • Եվ այլ օրինական նպատակներով։

Դրանք կարող են փոխանցվել երրորդ կողմի միայն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված դեպքերում։

Մշակման ենթակա անձնական տվյալները կարող են ստացվել բացառապես Կայքից օգտվող անձանց կողմից ուղղակիորեն Կայքից օգտվելու ընթացքում տրամադրված անձնական տվյալներ։

Օգտվողների անձնական տվյալները փոխանցվում են ծածկագրված կապով և մատչելի են միայն սահմանափակ թվով մարդկանց, ովքեր ունեն համապատասխան համակարգ մուտք գործելու հատուկ իրավունք և պարտավոր են պահպանել տեղեկատվության գաղտնիությունը: 

Օգտատերերի անձնական տվյալները մշակվում են ավտոմատացված եղանակով։ Օգտվողի կողմից տվյալ մուտքագրելիս, տրամադրելիս կամ հաստատելիս Կայքը իրականացնում է մի շարք միջոցառումներ՝ ուղղված անձնական տվյալների անվտանգության պահպանմանը:

Հավաքված անձնական տվյալերը պահպանվում են հատուկ պաշտպանված սերվերներում, որոնք համացանցային բաց հասանելիություն չունեն:

Օգտատերերի անձնական տվյալները պահպանվում են այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է Օգտատերերի անձնական տվյալների մշակման վերը նշված նպատակներին հասնելու համար, եթե այլ ժամկետ սահմանված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։

Մենք կարող ենք առանց Ձեզ նախապես տեղյակ պահելու, փոփոխել գաղտնիության վերաբերյալ մեր քաղաքականությունը։ Ձեր կողմից շարունակական մուտքը Կայք կամ դրա օգտագործումը կհամարվի որպես այդ փոփոխությունների ընդունում:

Կայքի հանրամատչելի հատվածները օգտագործելիս Դուք պարտավոր չեք տրամադրել Ձեր վերաբերյալ որևէ անձնական տեղեկություններ և նման ձևով Կայքից օգտվելու ժամանակ մենք չենք հսկում կամ հավաքագրում Ձեր անձը նույնացնող որևէ տեղեկություն: 

Մենք կարող ենք հետևել, թե որքան մարդ է օգտվում մեր կայքից, այնուամենայնիվ Ձեր ինքնությունը նման գործողությունների հետևանքով չի բացահայտվի: 

Կայքի շրջանակներում մշակման ենթակա անձնական տվյալներն են՝

  • Օգտատիրոջ անուն ազգանուն,

  • էլեկտրոնային հասցե,

  • Բջջային հեռախոսահամար։

Եթե Դուք նախընտրում է չտրամադրել անձնական տվյալները Կայքին կամ հետ կանչել Կայքի կողմից անձնական տվյալները մշակելու համար արդեն իսկ տրված համաձայնությունը, ապա Դուք կարող է կապվել մեզ հետ հետևյալ հղումով հաղորդագրություն գրելով։ 

 

5. «COOKIE»-ՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՎ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Կայքը չի օգտագործում «Cookie» կամ «Web beacon» տեխնոլոգիաներ՝ Ձեր գործողություններին հետևելու նպատակով:

Կայքը չի տրամադրում կամ վաճառում երրորդ կողմի օգտատերերի անձնական տվյալները:

Կայքը կարող է պարունակել այլ կայքերի կամ ծառայությունների հղումներ, որոնք ունեն իրենց գաղտնիության քաղաքականությունը: Հետևաբար, Կայքը պատասխանատվություն չի կրում այդ կայքերի գործունեության կամ բովանդակության համար:

Կայքն օգտվում է Google Analytics համակարգից՝ այցելուների շարժը վերլուծելու և օգտվողների լսարանի մասին ամբողջական պատկեր ստանալու նպատակով: Google Analytics համակարգը կիրառում է "first-party cookies" (մանրամասներ):

Տվյալների հավաքման և օգտագործման քաղաքականության հետ կապված հարցերը կարող եք հաղորդագրությամբ ուղղել մեզ հետևյալ հղումով։