Prince Charles

Prince Charles

Հինգշաբթի, 29 դեկտեմբերի, 2016 թ.

Արքայազն Չարլզը ՝ Բրիտանական Գահի ժառանգորդը, Սուրբ Ծննդյան նախօրեին՝ ռադիոյով, խոսեց կրոնական հալածանքների մասին։ Շատ երկրներում կրոնական փոքրամասնությունները բազմաթիվ խնդիրներ են ունենում, և իրավիճակը նրա խոսքերով հիշեցնում է «30-ականների մութ օրերը»։ Նրա կարծիքով «բոլոր հոգևոր համոզմունքներից դուրս» է այն, որ այդ տեսակ հալածանքները դեռ շարունակվում են, նույնիսկ Հոլոքոստի սարսափները բացահայտվելուց հետո։

Բահայի հավատի անդամների համար կրոնական հալածանքները եղել են խնդիր հենց սկզբից։ Մի շարք երկրներում բահայիները շարունակվում են հետապնդվել, և վերջերս լրատվամիջոցներում հայտնվել են մի քանի օրինակներ։ Սակայն Բահաուլլան ուսուցանել է, որ «Ավելի լավ է սպանվել, քան սպանել», և բահայիները երբեք չեն կիրառում բռնություն՝ բռնությանը պատասխանելիս։

Ներկայումս տարբեր կրոնական փոքրամասնությունների հանդեպ հալածանք տեղի է ունենում Հնդկաստանում, Պակիստանում, Բիրմայում և այլ երկրներում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում։ Մարդիկ, ովքեր սպանում են այլ կրոն դավանող որևէ մեկին, իրենց գործողություններով ժխտում են կրոնի բուն բնույթն ու նպատակները։ Բահայի գրվածքներում ասվում է. «Մարգարեների գալստյան և Սուրբ Գրքերի հայտնության գլխավոր առաքելությունը կայանում է նրանում, որ հոգիների միջև սեր և երկրի բնակիչների միջև բարեկամություն ստեղծվի»։ Ցավոք, շատերը այլևս չեն կարդում այս գրքերը…

Այս երկրում վերջին ժամանակներում եղել են ատելության կամ չարաշահումների բազմաթիվ առանձին գործողություններ, ինչպիսիք են ՝ մզկիթների այրումը, հիջաբ կրող կանանց հանդեպ կոպիտ վերաբերմունքը և բանավոր հարձակումները հրեաների վրա։ Այնուամենայնիվ, նման վարքագիծն ուղղված է ոչ միայն կրոնական փոքրամասնությունների դեմ, քանի որ այժմ գոյություն ունի կոպիտ վերաբերմունք և նույնիսկ հարձակումներ եվրոպական այլ երկրներից եկած մարդկանց վրա։ Այս բոլոր օրինակները ցույց են տալիս, որ հալածանքն իրականում բխում է «օտարության» զգացումից. «Դու մեզանից մեկը չես»… Դա նաև եսակենտրոնության դրսևորում է և ըմբռնողականության բացակայություն, ինչպես նաև սահմանափակ մտավոր կարողություններ ունեցող անձանց հալածումը կամ նրանց, ովքեր քնում են փողոցում կամ պարզապես այլ տեսք ունեն։ Սա նույն երևույթն է, ինչպես ճնշման որոշ ձևեր. «Ինձանից ցածր ես (կամ ուղղակի տարբերվում ես), այնպես որ կտրորեմ իրավունքներդ և զգացմունքներդ»։

Այսպիսի պահվածքը վերացնելու համար, անհրաժեշտ է միանգամայն այլ տեսակետ։ Բահաուլլան ասաց. «Ո՛վ աշխարհի մարդիկ, դուք մի ծառի պտուղներ եք և մի ճյուղի տերևներ»։ Նրա որդի՝ Աբդուլ-Բահան, օգտագործում էր մի այգու ծաղիկների օրինակը. «Թեև նրանք տարբերվում են արտաքին տեսքով, գույնով և ձևով, բայց այս բազմազանությունը բազմապատկում է նրանց հմայքը և ավելացնում այգու գեղեցկությունը»։ Սա բանաստեղծական ձև է գիտական փաստն արտահայտելու համար, չնայած որոշ մակերեսային տարբերությունների, բոլոր մարդիկ փոխկապակցված են և պատկանում են մեկ մարդկային ընտանիքի։ Մյուս դեպքում նա օգտագործել է երաժշտությունից մի օրինակ. «Մարդկային բազմազանությունը պետք է լինի սիրո և ներդաշնակության պատճառ, ինչպես երաժշտության մեջ, որտեղ բազմաթիվ տարբեր նոտաներ ներհյուսվելով ստեղծում են կատարյալ ակկորդ»։

Արքայազն Չարլզը առաջարկում է, որ անկախ իրենց կողմից դավանած կրոնից, մարդիկ պետք է ձգտեն գնահատել և հարգել այլ մարդկանց, «ընդունել խաղաղ ապրելու նրանց իրավուքը, որը ծագում է Աստծո հանդեպ սիրուց»։ Սա կատարելապես համընկնում է Բահաուլլայի կոչին. «Հաղորդակցվել բոլոր կրոնների հետևորդների հետ ընկերասիրության ոգով և բարյացակամությամբ»։ Կրոնի անհրաժեշտության պատճառներից մեկն այն է, որ կրոնն իր մաքուր ձևով, մարդկանց տալիս է վարքագծի դրական կանոններ՝ մարդկանց ոգևորելով վարել ավելի բարոյական կյանք: Մենք ոչ միայն չպետք է հալածենք ուրիշներին, այլ նաև պետք է վարվենք նրանց հետ այնպես, ինչպես Աստված կկամենար։ Մենք պետք է հարգենք նրանց, սիրենք և օգնենք։ Բահաուլլան ասել է. «Ո՜վ ընկեր, քո սրտի այգում ոչինչ մի աճեցրու, բացի սիրո վարդից…»։

Աղբյուր՝(original source) Paddy’s blog

«Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի և Նիդերլանդների թագավորության Հայաստանի ու Վրաստանի դեսպանատան հրավերով Հայաստանի բահայիների համայնքի երեք ներկայացուցիչներ մասնակցեցին Հայաստանում և Վրաստանում Կրոնի և հավատի ազատության արդի հիմնախնդիրներին նվիրված տարածաշրջանային վեհաժողովին: Ֆորումը կայացել է 2017թ-ի մայիսի 8-ին Մարիոթ հյուրանոցում, Երևան:

Մասնակիցների մեջ կային հասարակական կազմակերպություններ, կրոնական և էթնիկ համայնքներ, պետական ծառայությունների ներկայացուցիչներ, գիտնականներ և զանգվածային լրատվամիջոցներ: Կրոնի և հավատի ազատության հարցերը դիտարկվեցին այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են միջազգային չափորոշիչները, կրթությունը, աշխարհիկությունը, կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը:

Религиозные лидеры включая общину бахаи и Всемирный банк: Как устранить крайнюю бедность

Կրոնական առաջնորդները և Համաշխարհային բանկը ի դեմս չքավորության

 

 

 

 

 

 

Վաշինգտոն, Ապրիլ 9,  2015 թ.

Մի խումբ տարբեր կրոնական խմբերի առաջնորդներ հանդես են եկել մի հայտարարությամբ, որպեսզի աջակցեն և իրենց <<բարոյական համաձայնությունը>> տան Համաշխարհային Բանկի կողմից նախագծած ջանքերին, որ մոտակա 15 տարիների ընթացքում վերջ դրվի չքավորությանն աշխարհում:

(more…)