Հայաստանում Բահայի հավատի մասին պատմող ՚՚Բազմազանությունը միավորող հավատը՚՚ փաստագրական ֆիլմը  լրագրողների ամենամյա մրցույթում ստացել է մրցանակային տեղերից մեկը:

Այդ մրցույթը դարձել է Հայաստանում ՚՚Եվրասիա համագործակցություն՚՚ հիմնադրամի և Վրաստանում Նիդերլանդների դեսպանատան համատեղ նախաձեռնությունը:

՚՚Բազմազանությունը միավորող հավատը՚՚  ֆիլմը ստեղծվել է երկու լրագրողների՝ Սոնա Խաչատրյանի և Հովհաննես Իշխանյանի կողմից Չայխանայի կովկասյան շրջանի մեդիա կայքի  համար: Ֆիլմը պատմում է Երևանում բնակվող Բահայի հավատի մի քանի հետևորդների առօրյա կյանքի մասին, հասարակությանը ծառայելու և երկրում միասնության կառուցման գործում նրանց ջանքերի մասին:

«Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի և Նիդերլանդների թագավորության Հայաստանի ու Վրաստանի դեսպանատան հրավերով Հայաստանի բահայիների համայնքի երեք ներկայացուցիչներ մասնակցեցին Հայաստանում և Վրաստանում Կրոնի և հավատի ազատության արդի հիմնախնդիրներին նվիրված տարածաշրջանային վեհաժողովին: Ֆորումը կայացել է 2017թ-ի մայիսի 8-ին Մարիոթ հյուրանոցում, Երևան:

Մասնակիցների մեջ կային հասարակական կազմակերպություններ, կրոնական և էթնիկ համայնքներ, պետական ծառայությունների ներկայացուցիչներ, գիտնականներ և զանգվածային լրատվամիջոցներ: Կրոնի և հավատի ազատության հարցերը դիտարկվեցին այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են միջազգային չափորոշիչները, կրթությունը, աշխարհիկությունը, կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը: