Հայաստանում Բահայի հավատի մասին պատմող ՚՚Բազմազանությունը միավորող հավատը՚՚ փաստագրական ֆիլմը  լրագրողների ամենամյա մրցույթում ստացել է մրցանակային տեղերից մեկը:

Այդ մրցույթը դարձել է Հայաստանում ՚՚Եվրասիա համագործակցություն՚՚ հիմնադրամի և Վրաստանում Նիդերլանդների դեսպանատան համատեղ նախաձեռնությունը:

՚՚Բազմազանությունը միավորող հավատը՚՚  ֆիլմը ստեղծվել է երկու լրագրողների՝ Սոնա Խաչատրյանի և Հովհաննես Իշխանյանի կողմից Չայխանայի կովկասյան շրջանի մեդիա կայքի  համար: Ֆիլմը պատմում է Երևանում բնակվող Բահայի հավատի մի քանի հետևորդների առօրյա կյանքի մասին, հասարակությանը ծառայելու և երկրում միասնության կառուցման գործում նրանց ջանքերի մասին:

Միացյալ Ազգերի կազմակերպած սեմինարը ընդգծում է գլոբալ քաղաքացիական կրթության կարևորությունը

 

 

 

 

 

 

 

 

 

 

նՅու- յորք, հունիսի 15, 2015 թ.

ՄԱԿ – ի մշտական ներկայացուցիչները Ֆրանսիայից, Կորեայից, Նիգերիայից, Քաթարից և ԱՄՆ-ից համատեղ ուժերով ՄԱԿ-ի Նյու-Յորքյան գրասենյակում կազմակերպեցին հետևյալ նշանաբանով սեմինար` ‘’Գլոբալ քաղաքացիական կրթությունը արդարացի, խաղաղ, ներառական և կայուն աշխարհ ստեղծելու նախապայմանն է’’: Բահայի Միջազգային համայնքը և ՅՈւՆԵՍԿՈ-ն այն 7 հասարակական կազմակերպություններից էին, որոնք համաֆինանսավորում էին միջոցառումը:

Սեմինարին մասնակցում էին քաղաքագետներ, ՄԱԿ –ի գործիչներ և քաղաքացիական հասարակության անդամներ,ովքեր կողմ էին գլոբալ քաղաքացիությանը: Հիմնական ուշադրությունը կենտրոնացված էր կրթության վրա, որը ստեղծում է համամարդկային արժեքներ ավելի խաղաղ և կայուն աշխարհ ստեղծելու համար:

Դանիել Պերելը, ով ՄԱԿ-ում Բահայի Միջազգային Համայնքի ներկայացուցիչն է, վարում էր երկու նիստերից մեկը՝ ՙՙՙ ՙ Հնարավորություններ հիմնված տվյալ բնագավառի կիրառման վրա՚՚ ՚: Նիստը հիմնականում ուղղված էր ջանքեր գործադրելուն և գլոբալ քաղաքացիական կրթության մոդելը բացահայտելուն:

Իր համառոտ ներածական մեկնաբանություններում պարոն Պերելը կապում է գլոբալ քաղաքացիությունը մարդկության միասնության սկզբունքների հետ: Այդ գաղափարը նա նկարագրում է հոգևոր և նյութական տեսանկյունից և մեջբերում է Բահայի սուրբ գրվածքներից հետևյալ հայտնի հատվածը ՝”Երկրագունդը մի երկիր է, իսկ մարդիկ` նրա քաղաքացիները”:

Պարոն Պերելն ասում է, որ գլոբալ քաղաքացիական կրթությունը համահունչ է հետևյալ գաղափարի հետ՝ “Դժվարությունները ծագում են այն ժամանակ, երբ մենք խոսում ենք, թե ինչպիսինն են նրանք գործնականում”:

Սեմինարի ներածական ակնարկը արվեց Կորեայի Հանրապետության ՄԱԿ-ի դեսպան Օ Ջոնի կոմից, ով ասեց, որ գլոբալ քաղաքացիական կրթությունը համարվում է 21րդ դարի կրթության իրական օրինակ:

Միջոցառմանը մասնակցում էին մի շարք փորձագետներ, ներառյալ դիվանագետներ հովանավոր երկրներից, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և կրթական ոլորտի մասնագետներ: Կարևոր թեմաներից մեկը այն էր, որ միայն կրթությունը չի կարող հանգեցնել հասարակությունում կառուցողական մասնակցությանը: Բանավիճողների շրջանում կար համաձայնություն, որ կրթությունը պետք է միավորի մարդկային արժեքները, եթե այն կարող է հանգեցնել հասարակության բարեկեցությանը, ինչպես տեղական, այնպես էլ միջազգային բնագավառներում:

Փորձագետներից մեկը՝ Ռամու Դամոդարան, խոսում էր այն կարևոր դերի մասին, որը քաղաքացիական հասարակությունը խաղում է ՄԱԿ-ում նոր գաղափարներ ներդնելու մեջ: Նա նշեց, որ 1993 թ-ին Բահայի Միջազգային Համայնքն առաջիններից մեկն էր, ով ՄԱԿ-ի Կայուն Զարգացման առաջին համաժողովին խոսեց ՙՙ ՙ համաշխարհային քաղաքացիություն ՚՚՚ գաղափարի մասին:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը 2012թ-ին սկսեց Գլոբալ կրթության առաջին նախաձեռնությունը, որը ձգտում էր խթանել գլոբալ կրթության նպատակներին հասնելու ջանքերը: Գլոբալ քաղաքացիության առաջընթացին նպաստելը ծրագրի 3 առաջնայնություններից մեկն էր:

This is an abridged version of a news story from the Baha’i World News Service at http://news.bahai.org/story/1058.