В мире

Հայաստանի պատվիրակները մասնակցել են 12-րդ միջազգային համագումարին

Ապրիլի 25-ից մայիսի 2-ը Իսրայելի  Հայֆա քաղաքում  տեղի ունեցավ Բահայի 12-րդ միջազգային համագումարը, որում  մասնակցել են ավելի քան  1300 պատվիրակներ 160 երկրներից: Միջազգային համագումարը եզակի հավաքույթ է, որը տեղի է ունենում հինգ տարին մեկ՝ բահայի համաշխարհային համայնքի վարչական եւ հոգևոր կենտրոնում: Համագումարի  ընթացքում նրանք մասնակցում են խորհրդակցական նիստերին եւ ընտրում հավատի ղեկավար մարմնին՝ Արդարության համաշխարհային տունը: Խորհրդակցություններն ընդհանուր առմամբ վերաբերվում էին Բահայի հավատի զարգացմանը եւ բահայի համայնքի ներդրմանը հասարակության առաջընթացի մեջ: Քննարկման հիմնական ոլորտներից մեկն այն էր, թե ինչպես են Բահաուլլայի ուսմունքները, ինչպիսիք են մարդկության միասնությունը, կանանց եւ տղամարդկանց հավասարությունը, գիտության եւ կրոնի ներդաշնակությունը եւ ճշմարտության անկախ հետաքննությունը,  արտահայտվում  տարբեր  սոցիալական միջավայրերում՝ գյուղերից մինչեւ խոշոր քաղաքներ: Հայաստանի բահայի համայնքը ներկայացնում էին յոթ պատվիրակներ: Նրանք Հայաստանի բահայիների գլխավոր ղեկավար մարմնի՝ Ազգային Հոգևոր Ժողովի անդամներ են:    

Ոտքի ելնել ծառայության

Բահայի համաշխարհային կենտրոնի կողմից պատրաստված այս 45 րոպեանոց ֆիլմն ամփոփում է 41 շրջանային վեհաժողովները, որոնք 2008-2009թթ անցկացվել են ամբողջ աշխարհում: Հայկական 13 հոգանոց պատվիրակությունը (հիմնականում երիտասարդները) մասնակցել է Կիևում կայացած վեհաժողովին: Այն ցույց է տալիս,...