Բահայի համայնքի ներկայացուցիչը վերջին շարքում աջից առաջինն է:

Հայաստանի բահայի համայնքի հինգ ներկայացուցիչները 2019 թ․ մայիսի 24-ին մասնակցեցին Հայաստանում, Վրաստանում և աշխարհում կրոնի կամ համոզմունքի ազատության արդի հիմնախնդիրներին նվիրված համաժողովին։

Համաժողովը սկսվել է պարոն Փաշինյանի հետևյալ խոսքերով.
․․․ ամենատարածված կրոնների մեծ մասն, ըստ էության, բխում են միևնույն Աստծուց: Եվ սա մեզ ստիպում է ասել, որ բաժանարար գծերը ոչ թե կրոններն են քաշում, այլ դրանց մեկնաբանությամբ զբաղվող մարդիկ, որովհետև մեր հավատքը և համոզմունքն այն է, որ կրոնն իրականում մարդկանց միավորելու համար է, կրոնն իրականում խաղաղություն և ներդաշնակություն հաստատելու համար է, կրոնն իրականում երջանկության հասնելու համար է, մարդկանց օգնելու համար է․․․.

Կրոնների ընդհանրության բահայիների կոնցեպցիան համընկնում է այս մոտեցման հետ: Կրոնի առաքելությանը նվիրված սուրբ գրվածքներում ասվում է.

Աստծո հավատի և Նրա կրոնի հիմնական նպատակը կայանում է մարդկային ռասայի շահերի պաշտպանության մեջ, նրա միասնության հաստատման և մարդկանց միջև սիրո ու ընկերության ոգու ամրապնդման մեջ:

Մեկ այլ տեղ.

§Այս կանոններն ու օրենքները, այս անխախտ ու հզորագույն ուսմունքները բխում են միևնույն Աղբյուրից,
դրանք միևնույն Լույսի ճառագայթներն են: Իսկ դրանց տարբերությունները բացատրվում են
դարաշրջանների տարբեր պահանջներով, որոնցում դրանք հռչակվել են¦:

Բահայի համայնքը ազգային և միջազգային հարթակներում մասնակցում է նման քննարկումներին, քանի որ միայն նման դիսկուրսների միջոցով մարդիկ կարող են լսել և հասկանալ իրար և կարող ենք շարժվել դեպի համերաշխություն: