Այս տարին նշանավորվել է Բահաուլլայի՝ բահայի ուսմունքի հիմնադրի, 200-ամյակով: Երևանում
միջ

ոցառումների մեկնարկը տրվել է հոկտեմբերի 20-ին Բեստ Վեստերն Կոնգրես հյուրանոցում: Տոնին
հյուրընկալվել է ավելի քան 170 մարդ, այդ թվում ներկայացուցիչներ դեսպանատներից, միջազգային և
իրավապաշտպան կազմակերպություններից: Ծրագիրը ներառում էր դասական կատարումներ օպերային
երգչուհու և լարային քառյակի կողմից: Միջոցառման գլխավոր համարը Բահաուլլայի մասին նոր
վավերագրական ֆիլմի ցուցադրությունն էր, որը ներկայացնում էր բահայի համայնքի և մարդկության
բազմազանությունը, նրանց մտքերի և նպատակների միասնությունը:

Միջազգային մակարդակում այդ իրադարձությունը նշվել է աշխարհի բոլոր երկրներում և բամաթիվ
պետությունների ղեկավարների արձագանքն է առաջացրել: Որոշ կառավարությունների ղեկավարներ,
ներառյալ Հնդկաստանի, Ավստրալիայի, Նոր ԶԵլանդիայի, Մեծ Բրիտանիայի, Սինգապուրի և Շրի
Լանկայի, շնորհավորանքներ են ուղղել, որոնցում նշել են իրենց երկրների բահայի համայնքների
ներդրումը հասա

րակության սոցիալական բարգավաճման մեջ: Իր նամակում Հնդկաստանի նախագահ Ռամ
Նախ Կովինդը նշել է  “Ես ի սրտե ողջունում եմ Հնդկաստանի Բահայի համայնքին Բահաուլլայի՝ Բահայի
հավատի հիմնադիր Մարգարեի, ծննդյան 200-ամյակի առթիվ: Մարդկության միասնության Նրա կոչը
արվել է ավելի քան 150 տ առաջ և շեշտադրվել է, որ բարեկեցությունը, խաղաղությունն ու
անվտանգությունը չի կարող հասանելի լինել, մինչև այդ միասնությունն ամուր չհաստատվի: Այդ ուղերձը
շարունակում է ղեկավարման լույս մնալ… ”

 

Բահայի ուսմունքը ծագել է 19-րդ դարի վերջին Իրանում: Ուսմունքի հիմնարար սկզբունքներից են
կրոնների և մարդկության միասնությունը, նախապաշարմունքներից հրաժարվելը, մարդուն բնորոշ
վեհանձնությունը, հոգևոր հատկանիշների զարգացումը, սեռերի իրավահավասարությունը, կրոնի և
գիտության ներդաշնակությունը, արդարության կենտրոնական դերը մարդկային գործունեության բոլոր
ոլորտներում:

Օգտակար հղումները: http://200.bahai.am, http://bicentenary.bahai.org