Հայաստանում Բահայի հավատի մասին պատմող ՚՚Բազմազանությունը միավորող հավատը՚՚ փաստագրական ֆիլմը լրագրողների ամենամյա մրցույթում ստացել է մրցանակային տեղերից մեկը:
Այդ մրցույթը դարձել է Հայաստանում ՚՚Եվրասիա համագործակցություն՚՚ հիմնադրամի և Վրաստանում Նիդերլանդների դեսպանատան համատեղ նախաձեռնությունը:
՚՚Բազմազանությունը միավորող հավատը՚՚ ֆիլմը ստեղծվել է երկու լրագրողների՝ Սոնա Խաչատրյանի և Հովհաննես Իշխանյանի կողմից Չայխանայի կովկասյան շրջանի մեդիա կայքի համար: Ֆիլմը պատմում է Երևանում բնակվող Բահայի հավատի մի քանի հետևորդների առօրյա կյանքի մասին, հասարակությանը ծառայելու և երկրում միասնության կառուցման գործում նրանց ջանքերի մասին: