Բահայի համաշխարհային կենտրոնի կողմից պատրաստված այս 45 րոպեանոց ֆիլմն ամփոփում է 41 շրջանային վեհաժողովները, որոնք 2008-2009թթ անցկացվել են ամբողջ աշխարհում: Հայկական 13 հոգանոց պատվիրակությունը (հիմնականում երիտասարդները) մասնակցել է Կիևում կայացած վեհաժողովին:

Այն ցույց է տալիս, թե ինչ ներդրում է անում Բահայի ուսմունքը ամբողջ աշխարհի անհատների և համայնքների վրա, ինչպես նաև արվեստի բազմազան տեսակներ, որոնք ներկայացվել են վեհաժողովների ընթացքում: Այն ներկայացնում է աշխատանքը, որը բահայիները կատարում են ամբողջ աշխարհում: Այդ վեհաժողովներին մասնակցել է 82 հազար մարդ 180 երկրից: