«Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի և Նիդերլանդների թագավորության Հայաստանի ու Վրաստանի դեսպանատան հրավերով Հայաստանի բահայիների համայնքի երեք ներկայացուցիչներ մասնակցեցին Հայաստանում և Վրաստանում Կրոնի և հավատի ազատության արդի հիմնախնդիրներին նվիրված տարածաշրջանային վեհաժողովին: Ֆորումը կայացել է 2017թ-ի մայիսի 8-ին Մարիոթ հյուրանոցում, Երևան:

Մասնակիցների մեջ կային հասարակական կազմակերպություններ, կրոնական և էթնիկ համայնքներ, պետական ծառայությունների ներկայացուցիչներ, գիտնականներ և զանգվածային լրատվամիջոցներ: Կրոնի և հավատի ազատության հարցերը դիտարկվեցին այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են միջազգային չափորոշիչները, կրթությունը, աշխարհիկությունը, կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը: