Յուրաքանչյուր տարի ամբողջ աշխարհի Բահայի համայնքները տոնում են 2 հատուկ իրադարձություններ՝ Բահաուլլայի (1817թ) և Բաբի (1819թ)՝ Աստծո երկու Հայտնիչների ծնունդները, ովքեր ազդարարեցին մարդկության պատմության նոր դարաշրջանի գալուստը:

Այս տարին առանձնանում է նրանով, որ լրանում է Բահաուլլայի ծննդյան 200-ամյակը: Հայաստանի բահայիների համայնքն այս առիթով տոնական միջոցառումներ է անցկացնում մի քանի վայրերում: Երևանում գլխավոր տոնակատարությունը կկայանա Բեստ Վեստերն Կոնգրես հյուրանոցում հոկտեմբերի 20-ին: Ավելին իմանալու կամ գրանցվելու համար խնդրում ենք այցելել հետևյալ կայքէջը http://200.bahai.am:

Բահաուլլայի ծննդյան 200-ամյակին նվիրված միջազգային տոնակատարությունների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է http://bicentenary.bahai.org կայքում: