Կրոնական առաջնորդները և Համաշխարհային բանկը ի դեմս չքավորության

 

 

 

 

 

 

Վաշինգտոն, Ապրիլ 9,  2015 թ.

Մի խումբ տարբեր կրոնական խմբերի առաջնորդներ հանդես են եկել մի հայտարարությամբ, որպեսզի աջակցեն և իրենց <<բարոյական համաձայնությունը>> տան Համաշխարհային Բանկի կողմից նախագծած ջանքերին, որ մոտակա 15 տարիների ընթացքում վերջ դրվի չքավորությանն աշխարհում:

Պնդումը. << Չքավորությանը վերջ դնելը հրատապհոգևոր և բարոյական անհրաժեշտություն է>> այսօր,- ասվել է Համաշխարհայի Բանկի նախագահ Ջիմ Յանգ Կիմի հեռուստամեդիա կոնֆերանսի ժամանակ, որին նաև մասնակցում էր Բանի Դուգալը, ով Բահայի Միջազգային Համայնքի ներկայացուցիչն է ՄԱԿ-ում:

Այն նաև չքավորությանը նպաստող սովորությունները փոփոխելու կոչ է` ժլատությունը և միայն հաճույքները վայելելը, անտարբերությունը ուրիշների ցավի հանդեպ, մարդկանց և շրջակա աշխարհի շահագործումը:

Տիկին Դուգալն ասաց, որ Բահայիները ուրախ էին մասնակցել նախաձեռնությանը և ավելացրեց.

“Իրականում, հավատը կարող է հասնել մարդկային մոտիվացիայի պաշարների ամենախորքերը, ուստի այն կարող է ազատ արձակել խմբակային ոգին և բարձրացնել մարդկանց գիտակցությունը:

Ըստ Բահայիների անհատը պատասխանատու է աջակցելու աղքատներին, բայց հասարակությունը և հասարակական կառույցները պատասխանատու են ստեղծելու պայմաններ, որոնք կօգնեն արմատախիլ անել աղքատությունը:

Այս պնդումն առաջ եկավ 2015 թ-ի փետրվարին կայացած կրոնական առաջնորդների, կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների և Բանկային գործիչների հանդիպման ժամանակ: Հանդիպումը Համաշխարհային բանկի կազմակերպած մինչև 2030 թվականն ամբողջ աշխարհում աղքատությանը վերջ դնելու ծրագրի մի մաս էր :

Ավելի քան 30 կրոնական արաջնորդների և կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր մասնակցում էին գործընթացին, որի հիմքում ընկած էր ՙՙԲարոյական կարևորությունը՚ կողմ էին աջակցելու այն ջանքերին, որոնք ուղղված էին իրենց ծրագրերի և աշխատանքների շնորհիվ վերջ դնել չքավորությանը:

Տիկին Դուգալն ասաց, որ Բահայի համայնքներն ամբողջ աշխարհով մեկ փորձում են հաղթահարել աղքատությունը հիմնականում շատ քիչ ջանքեր գործադրելով ստեղծել հնարավորություններ կրթության և այլ գործընթացների միջոցով: Հիմնականում նպատակ դնելով անհատներին դարձնել իրենց առաջընթացի և զարգացման հիմնական առաջնորդ:
Այն ջանքերի շնորհիվ, որն ամբողջ աշխարհի Բահայի համայնքը գործադրում է, քաջալերում է, որ շատ անհատներ հաշվի առնեն իրենց պատասխանատվությունն ուրիշների նկատմամբ, -ասում է տիկին Դուգալը: Ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում մենք փորձում ենք մասնակցել քննարկումներում , որոնք կարևորում են սոցիալական զարգացման հոգևոր և բարոյական զարգացման հարթակները և սոցիալական առաջընթացը:
Ի լրացում տիկին Դուգալի ասածներին մերօրյա հեռուստամեդիա կոնֆերանսին մասնակցում էին պատվելի Դեվիդ Բեկմանը` “Համաշխարհային հացի” նախագահը, պատվելի Նիկտա Լյուբաալը` Աֆրիկյան եկեղիցիներ ՀԿ-ի գլխավոր քարտուղար, Ռութ Մեսինջերը` Ամերիկյան հրեաների համաշխարհային կազմակերպության նախագահը, դոկտոր Սայյիդ Սյիիդը Հյուսիսային Ամերիկյան ազգային իսլամական հասարակության տնօրենը և պատվելի Ջիմ Վալիսը` Սոջորներսների նախագահը:

This is an abridged version of a news story from the Baha’i World News Service at http://news.bahai.org/story/1049.